Հայաստանում առաջին ցուցահանդեսային ու շնորհանդեսային կենտրոնը կբացվի 2011թ. Երևանի Մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ տարածքում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ինստիտուտի գլխավոր տնօրեն Արսեն Թարոյանը: Ըստ նրա առաջին էքսպո-կենտրոնը Երևանում կզբաղեցնի 5 հազար քմ տարածք, այժմ աշխատանքների 70 տոկոսը կատարված է:
Երևանի Մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ տարածքում նախատեսվում է ստեղծել «Արաբկիր» ազատ տնտեսական գոտին, որի շրջանակներում կստեղծվի տեխնոլոգիական ու հեռահաղորդակցությունների տեխնոպարկ, որը կմիավորի գիտահետազոտական ու ուսումնական կենտրոնները: