ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ ՓԲԸ-ն ստացել է 9.5 մլն ԱՄՆ դոլար վարկային գիծ Citibank-ից
Ամերիկյան Citibank-ը տրամադրել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ին 9.5 մլն ԱՄՆ դոլարի վարկային գիծ առևտրի ֆինանսավորման գործարքների իրականացման, ինչպես նաև օրական կանխիկ դրամական հոսքերի կառավարման համար, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: