16 փետրվարի 2011 - 17:49 AMT
Ժամը 17:00-ի դրությամբ փակ է միայն Քաջարան-Մեղրի ճանապարհահատվածը

Փետրվարի 16-ին ժամը 17:00-ի դրությամբ Սելիմի լեռնանցքը բաց է, իսկ Գորիս-Սիսիան ճանապարհահատված երթեւեկելի: Հանրապետությունում տեղացած առատ ձյան պատճառով ներկա պահին փակ է միայն Քաջարան-Մեղրի ճանապարհահատվածը:

Քաջարան-Մեղրի ճանապարհից օգտվող քաղաքացիները կարող են երթեւեկել Մեղրի-Ծավ-Կապան այլընտրանքային ճանապարհով: Հանրապետության միջպետական եւ հանրապետական նշանակության մնացած բոլորը ճանապարհները բաց են եւ երթեւեկելի, հայտնում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մամլո ծառայությունը: