ԱՄՆ իրավապահ մարմինները Կալիֆորնիա նահանգի հարավում «Հայկական ուժ» (Armenian Power) հայկական էթնիկ հանցավոր խմբավորման 99 անդամների են ձերբակալել: Այդ մասին հաղորդել է դատախազության ներկայացուցիչ Թոմ Մրոժեքը:
Խմբավորման դեմ շարունակվող օպերացիային մասնակցում են Կալիֆորնիայի և դաշնային ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ: Ձերբակալություններ են իրականացվել Գլենդեյլ քաղաքում և Արևելյան Հոլիվուդում (Լոս Անջելեսի շրջանում): «Հայկական ուժի» անդամներին մեղադրում են ռեկետի, սպանությունների, մահափորձերի, առևանգումների, շորթումների և այլ հանցագործությունների մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: