«Եթե Արդարություն և զարգացում կուսակցությունը երկրորդ տեղը գրավի Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում, ես կլքեմ կուսակցության նախագահի պաշտոնը»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա հիշեցրել է, որ ընտրությունները կայանալու են հունիսի 12-ին, և 112 օր հետո թուրք ազգը կատարելու է իր ընտրությունը, հաղորդում է Anatolian News Agency-ն: