23 փետրվարի 2011 - 15:55 AMT
UNISTREAM-ը Հայաստանում գործարկում է նոր ծառայություն` հաճախորդի միասնական քարտ

UNISTREAM դրամական փոխանցումների միջազգային համակարգը Հայաստանում շրջանառության մեջ է դնում նոր գործիք` հաճախորդի միասնական քարտ: Հաճախորդի քարտի կիրառումը ավելի արդյունավետ կդարձնի դրամական փոխանցում կատարելու գործընթացը, քանի որ քարտը պարունակում է հաճախորդի բոլոր անհրաժեշտ տվյալները: Յուրաքանչյուր քարտ ունի իր հատուկ համարը և կրում է համակարգով հաճախորդի կողմից իրականացված փոխանցումների մասին տեղեկատվությունը: Հաճախորդի քարտի գլխավոր առավելություններից է հաճախորդի սպասարկման ժամանակահատվածի զգալի կրճատումը: Քարտի առկայությունը սպասարկողին ազատում է դրամական փոխանցում կատարելու համար անհրաժեշտ տեղեկատվության մուտքագրման անհրաժեշտությունից: Բավարար է , որպեսզի հաճախորդը ներկայացնի քարտը և բանկի աշխատակիցը ըստ քարտի համարի կստանա անհրաժեշտ տվյալները: Բացի դրանից, քարտը հնարավորություն է տալիս հետևել կատարված և ընթացիկ փոխանցումների online կարգավիճակին:

Այսօր UNISTREAM-ը դրամական փոխանցումների ամենապահանջված համակարգն է հայաստանյան շուկայում: 2010թ.-ին Հայաստանում UNISTREAM համակարգով իրականացվել է 748 հազար դրամական փոխանցում: Համակարգի հայաստանյան շրջանառությունը անցած տարի կազմել է 597 մլն ԱՄՆ դոլար` գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 8,5 տոկոսով: UNISTREAM դրամական փոխանցումներ Հայաստանում իրականացվում են «Յունիբանկ»-ի 34 մասնաճյուղերում, հաղորդում է «Յունիբանկի» մամլո ծառայությունը: