25 փետրվարի 2011 - 15:37 AMT
Ամերիկյան MGM Mirage ընկերությունը կստանձնի «Սիս, Մասիս, Նոր Հայաստան» նախագծի կառավարումը

Ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանը` MGM Mirage ընկերության 100% սեփականատերը համաձայնել է ստանձնել «Սիս, Մասիս, Նոր Հայաստանի» կառավարումը, PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել Զարգացման հայկական գործակալությունից: Աղբյուրի համաձայն, այս որոշումն ընդունվել է 2010 թվականի դեկտեմբերի վերջին:

Ծրագրի իրագործման համար 400 մլն դոլարի չափով ֆինանսավորում է պահանջվում: Ծրագրով նախատեսված է Հայաստանում լճափնյա հանգստավայրեր կազմակերպել Եղվարդի ջրամբարի մերձակայքում՝ կառուցելով խաղատուն, զվարճանքի և հանգստի, մարզական շինություններ: