22 մայիսի 2003 - 20:08 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄՈՒՄ ԵՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ, ՄՈԼԴՈՎԱՅԻ ԵՎ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ
Ներկայումս Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու ցանկություն ունեցողների մեծ մասը կազմում են նախկին ԽՍՀՄ երկրների` Ուկրաինայի, Արբեջանի, Վրաստանի, Հայաստանի եւ Մոլդովայի բնակիչները: Այդ մասին, ինչպես հաղորդում է «ՌոսԲիզնեսՔոնսալթինգը», հայտարարել է Մոսկվայի ՆԳ վարչության անձնագրավիզային վարչության պետ Ալեքսանդր Բարաբանշչիկովը: Նրա խոսքերով, «ՌԴ քաղաքացիության մասին» նոր օրենքի ընդունումից հետո 100 անգամ կրճատվել է Ռուսաստանի քաղաքացիություն ստացած անձանց թիվը: Նախեւառաջ, նշել է Ա.Բարաբանշչիկովը, դա պայմանավորված է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու կանոնների խստացմամբ: