25 փետրվարի 2011 - 17:17 AMT
Ռուս պատգամավորներին խորհուրդ են տալիս համաձայնվել Աշոտ Եղիազարյանի ձերբակալությանը

ՌԴ Պետդումայի մանդատային հանձնաժողովի ղեկավար Ալեքսանդր Գուրովը հայտարարել է, որ Աշոտ Եղիազարյանին ձերբակալելու վերաբերյալ Դումայի համաձայնության հարցը կարող է քննարկվել մարտի 9-ին՝ ՌԴ խորհրդարանի ստորին պալատի նիստում: «Դա հարկավոր է նաև այն պատճառով, որ հայտարարված է Եղիազարյանի միջազգային հետախուզում Ինտերպոլի գծով»,-պարզաբանել է Գուրովը:

2010թ. դեկտեմբերի 27-ին քննիչները հեռակա կարգով առանձնակի խոշոր չափերի խարդախության մեղադրանք ներկայացրեցին Աշոտ Եղիազարյանին: Քրեական գործը նրա դեմ հարուցվեց 2010թ. նոյեմբերի 6-ին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: