25 փետրվարի 2011 - 18:05 AMT
Հայտնի դարձան Հայաստանի ծանրամարտի չեմպիոնուհիները

Փետրվարի 25-ին երևանի Օլիմպիական ռեզերվի պետական սպորտդպրոցում մեկնարկեց Հայաստանի ծանրամարտի առաջնությունը:

Հայտնի դարձան Հայաստանի ծանրամարտի բոլոր քաշային կարգերի չեմպիոնուհիները: Մինչև 48 կգ քաշային կարգում բոլորից ուժեղ էր Մարգարիտա Ղազարյանը, 53 կգ-ում` Իզաբելա Յայլյանը:

Էլեն Գրիգորյանն ու Քրիստինե Պետրոսյանը լավագույն արդյունքը ցույց տվեցին համապատասխանաբար մինչև 58 և 63 կգ քաշային կարգերում:

69 կգ ք/կ իրեն հավասարը ճուներ Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, իսկ Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մելինե Դալուզյանը ոսկե մեդալ նվաճեց մինչև 75 կգ քաշային կարգում: Նաիրա Հարությունյանը Հայաստանի չեմպիոն դարձավ +75 կգ քաշային կարգում, այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:

Առաջին մրցաշարային օրը ելույթ ունեցան նաև մինչև 56 կգ քաշային կարգի տղամարդիկ, չեմպիոն ճանաչվեց Ժորժ Եղիկյանը:

Առաջնությունը կավարտվի փետրվարի 27-ին: