26 փետրվարի 2011 - 15:51 AMT
ՄԱԳԱՏԷ-ում կրկին կասկածներ ունեն Իրանի միջուկային ծրագրի նպատակների վերաբերյալ

Միջուկային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ներկայացուցիչները հաղորդել են, որ վերջին հինգ ամսում Իրանն ավելացրել է չհարստացված ուրանի պաշարները մինչև 3,61 տոննա: ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները մտավախություն ունեն, որ հարստացված ուրանը կարող է օգտագործվել ռազմական միջուկային ծրագրում: Փորձագետները հայտարարում են, որ եթե Իրանը կարողանա հարստացնել ուրանը, պահեստավորված քանակը կբավականացնի երկու միջուկային ռումբերի համար:

Իրանի իշխանությունները հայտարարում են, որ մտադիր են հանել ուրանի միջուկները Բուշերում Ռուսաստանի կառուցած ատոմակայանից: Իրանը չի պարզաբանել նման մտադրության պատճառները, հաղորդում է NEWSru.co.il.-ը: