22 մայիսի 2003 - 18:54 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Բալկանյան թերակղզու, Կենտրոնական Ասիայի եւ Սեւծովյան տարածաշրջանների երկրների Կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի հանդիպմանը մասնակցելու նպատակով այսօր Բուխարեստ է մեկնել Հայաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Տիգրան Սարգսյանը: ՀՀ ԿԲ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում Տ. Սարգսյանը կներկայացնի Հայաստանի Կենտրոնական բանկի զարգացման արդյունքները անցած տարվա ընթացքում: