Ընդլայնելով հաճախորդներին առաջարկվող ծառայությունների տեսականին` Ամերիաբանկ ՓԲԸ-ն իր նորաբաց «Մոսկովյան» մասնաճյուղում (ք. Երևան, Մաշտոց 48, 2/1) առաջարկում է անհատական պահատուփեր Բանկի ֆիզիկական և իրավաբանական անձ բոլոր հաշվետեր հաճախորդներին:
Ինչպես նշվում է Բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, սույն թվականի մարտի 1-ից մինչև 31-ը ներառյալ, Ամերիաբանկի բոլոր հաշվետեր հաճախորդները կարող են օգտվել անհատական պահատուփերից 10% զեղչով:
Բանկն առաջարկում է 3 չափի պահատուփ` փոքր (250մմ x 350մմ x 90մմ), միջին (250մմ x 350մմ x 190մմ) և մեծ (250մմ x 350մմ x 290մմ): Հաճախորդները կարող են օգտվել պահատուփերից մեկ ամիս, երեք ամիս, վեց ամիս և մեկ տարի ժամկետներով: «Պահատուփերը գտնվում են շուրջօրյա հսկողության տակ` հատուկ սարքավորված սրահում, որը հագեցած է ժամանակակից անվտանգության համակարգով, հակահրդեհային ահազանգման միջոցներով»,- նշվում է հաղորդագրության մեջ: