14 ապրիլի 2001 - 20:26 AMT
«ՄԵԴԻԱՄԱՔՍ»-ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ «ԱՆԱԴՈԼՈՒ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԵՏ
14.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. «Մեդիամաքսը» այսօր դառձավ առաջին հայկական լրատվական գործակալությունը, որը համագործակցության համաձայնագիր կնքեց թուրքական խոշորագույն «Անադոլու» լրատվական գործակալության հետ:
Ըստ համաձայնագրի, Անատոլիական գործակալությունը այսօրվանից դառձավ ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի բաժանորդը եւ պարբերաբար լրատվություն կստանա Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանը հույս է հայտնել, որ այդ համաձայնագիրը «հայ-թուրքական փոխշահավետ համագործակցության լավ օրինակ կդառնա»:
1920 թ-ի ապրիլի 6-ին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նախաձեռնությամբ ստեղծված «Անադոլու» լրատվական գործակալությունը այսօր Թուրքիայի առաջատար եւ տարածաշրջանի խոշորագույն գործակալություններից մեկն է: