14 ապրիլի 2001 - 20:25 AMT
ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
14.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Երկուշաբթի օրը Եվրամիության ԱԳ նախարարների խորհուրդը կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին շարունակել Լեռնային Ղարաբաղի խնդրի երկխոսությունը:
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Եվրամիության մամլո ծառայությունում, Եվրամիության խորհրդի բանաձեւը ողջունում է ապրիլի 3-6 Ֆլորիդայում կայացած Հեյդար Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը եւ հունիսին նոր հանդիպում անցկացնելու պայմանավորվածությունը: Եվրամիությունը, նշվում է բանաձեւում, լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: