14 ապրիլի 2001 - 20:25 AMT
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻՆ
14.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. «Անիրական» է համարում Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմական դաշինքի ստեղծումը Վրաստանի պաշտպանության փոխնարար Գելա Բեժուաշվիլին:
Բեժուաշվիլին բացատրում է դա նրանով, որ Հայաստանը եւ Ռուսաստանը ԱՊՀ հավաքական անվտանգության Պայամանգրի մասնակիցներ են:
Վրաստանի պաշտոնական շրջանակներում որեւէ սպառնալիք չեն տեսնում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմական համագործակցության ակտիվացման մեջ, հայտարարել է ազգային անվտանգության եւ պաշտպանության հարցերով խորհրդարանական կոմիտեի նախագահ Գեորգի Բարամիդզեն: Նրա խոսքերով, ռազմական մերձեցումը Ռուսաստանի հետ չի փոխի Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը` Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման վերաբերյալ: