14 ապրիլի 2001 - 20:24 AMT
ԲՈՒՇԸ ԵՎ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԽՈՍԵԼ ԵՆ «ՀԱՅ ԵՎ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԺՈՂՈՎՈՐԴՆԵՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
14.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Ապրիլի 9-ին Վաշինգթոնում կայացած ԱՄՆ-ի եւ Հայաստանի նախագահների հանդիպման ընթացքում կողմերը խոսել են «հայ եւ ամերիկյան ժողովուրդների պատմական բարեկամության մասին»:
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամլո ծառայութոյւնում, այս մասին ճեպազրույցում հյատարարել է ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:
Նա նշել է, որ նախագահ Բուշը հայտարարել է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումներին իր աջակցության մասին: