Եթե Ադրբեջանի ու Հայաստանի միջև ռազմական հակամարտություն սկսվի, Անկարան կարող է ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին: Այդ մասին Բաքվում ասել է Թուրքիայի ԱԳՆ-ին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ԱԳ նախարարի խորհրդական, պրոֆեսոր Բյուլենթ Արասը: «Թուրքիան չի ցանկանում, որ տարածաշրջանում ռազմական բախում լինի: Սակայն, եթե ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման հետ կապված պատերազմ սկսվի, չի բացառվում, որ Թուրքիան ռազմական օգնություն ցույց կտա Ադրբեջանին»,-ասել է Արասը, հաղորդում է «Թրենդը»: