ՀՀ կառավարությունը մարտի 10-ի նիստում փոփոխություններ և լրացումներ է կատարել ավելի վաղ ընդունված որոշումների մեջ, որոնց համաձայն ներկրվող դեղերի գրանցման գործընթացն իրականանալու է երկրում 30 օրվա ընթացքում առանց լաբորատոր փորձաքննության եզրակացության: Այդ մասին կառավարության նիստում հաղորդել է առողջապահության նախարար Հարություն Քուշքյանը: Դրա հետ կապված` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այդ որոշումը թույլ կտա բարելավել դեղերի ոլորտի իրավիճակը` թույլ չտալով 2011-ին դրանց գների բարձրացում: