10 մարտի 2011 - 11:56 AMT
Հայաստանի կառավարությունը փորձում է զսպել գնաճը

Հայաստանի կառավարությունը մարտի 10-ի նիստում փոփոխություններ է կատարել «ՀՀ առևտրի և ծառայությունների մասին օրենքում», ինչպես նաև պատասխանատվություն է մտցրել վարչական խախտումների համար: Փոփոխությունների համաձայն, կառավարությանն իրավունք է տրվում կանոնավորել առաջին անհրաժեշտության ապրանքների գները: Ինչպես հայտնել է էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը, առաջին անհրաժեշտության 20 անուն ապրանքների գների 30 տոկոսից ավելի բարձրացման դեպքում կառավարությունն իրավունք կունենա հաստատել վերին սահման 90 օրվա ընթացքում: Դրա հետ կապված` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ պետական միջամտության մեխանիզմը գնագոյացման շուկայում լավ հայտնի է միջազգային պրակտիկայում և թույլ է տալիս կանխարգելել սպառողական շուկայում իրարանցումը և սպեկուլյացիան: «Մենք գտնվում ենք բարձր գնաճային դաշտում և պետք է ունենանք գնաճի զսպման մեխանիզմների ողջ սպեկտրը»,- ասել է նա: