12 մարտի 2011 - 09:35 AMT
Երևանում կնշեն Եղիշե Չարենցի ծնունդը

Մարտի 13-ին Երևանում տեղի կունենան 1897 թվականի մարտի 13-ին ծնված հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի 114-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ: Միջոցառումները կմեկնարկեն 12:00-ին բանաստեղծի հուշարձանի մոտ Պոեզիայի տոնով: Դրանից հետո Եղիշե Չարենցի տուն-թանգարանում կբացվի «Երկիր Նաիրի» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված կլինեն Մ.Սարյանի, Հովհ.Թումանյանի, Կ.Սմբատյանի, Մ.Արուտչյանի, Ա.Բեքարյանի նկարազարդումները Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի համար: 14:00-ին կմեկնարկի «Ե.Չարենցի տեքստերի հիման վրա հայ կոմպոզիտորների երգերի» համերգը: Միջոցառման ժամանակ ելույթ կունենա Հայաստանի Ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը: