14 մարտի 2011 - 15:40 AMT
Նարեկ Գալստյան. Հայաստանի վարչապետի այցը Բրյուսել կմոտեցնի ԵՄ-ի հետ ասոցիատիվ համաձայնագրի ստորագրման կոնկրետ ժամկետը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի Բրյուսել կատարելիք այցի ժամանակ և ԵՄ ղեկավարության հետ կայանալիք հանդիպումներում կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն ԵՄ-ի հետ, մասնավորապես տնտեսական ու մշակութային ոլորտներում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի դասախոս, փորձագետ Նարեկ Գալստյանը: Ըստ նրա, այդ պայմանավորվածությունները կարող են էլ ավելի մոտեցնել Հայաստանի համար ԵՄ-ի հետ ասոցիատիվ համաձայնագրի ստորագրման կոնկրետ ժամկետը:

Իր հերթին փորձագետ Անդրեաս Ղուկասյանը կասկած է հայտնել, թե վարչապետի այցի ընթացքում կարող են կոնկրետ պայմանավորվածություններ ստորագրվել, «քանի որ սա միայն գործընթացի սկիզբն է»: Ըստ նրա, այցի գլխավոր նպատակն է Հայաստանի պաշտոնական համաձայնությունը ԵՄ-ի հետ ասոցիատիվ համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկին: