14 մարտի 2011 - 19:51 AMT
Հայաստանի ֆուտզալի առաջնությունը շարունակում է գլխավորել «Էրեբունին»

Կայացավ Հայաստանի ֆուտզալի առաջնության 9-րդ տուրը: Երևանում «Էրեբունին» ընդունեց «Տալգրիգին» և 7:3 հաշվով հաղթանակ տարավ: Գյումրիում տեղի «Գյումրի» ակումբը 8:9 հաշվով պարտություն կրեց «Պոլիտեխնիկից», PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի Ֆուտզալի ֆեդերացիայի մամլո ծառայությունից:

Այս տուրից հետո «Էրեբունին» 21 միավորով շարունակում է գլխավորել առաջնության մրցաշարային աղյուսակը: «Պոլիտեխնիկը» 16 միավորով երկրորդ տեղում է, 7 միավորով երրորդ հորիզոնականում է «Տալգրիգը»:

10-րդ տուրում «Էրեբունին» կխաղա «Պոլիտեխնիկի» հետ, «Տալգրիգը»` «Հրազդանի»: