14 մարտի 2011 - 23:15 AMT
Պարսիկներին Հայաստանում գրավում են, առաջին հերթին, մատչելի գները և հարուստ մշակութային ժառանգությունը

Իրանի քաղաքացիներին, որոնք մի քանի տարի շարունակ գալիս են Հայաստան մահմեդական Նոր տարին` Նովրուզ Բայրամը տոնելու համար, ամենից առաջ գրավում են մատչելի գները, այդ թվում` ոչ թանկ ճանապարհածախսը, հարուստ մշակութային ժառանգությունը, հայ ժողովրդի հյուրընկալությունը և բարյացակամությունը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության տուրիզմի և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը