Հանրահայտ տենոր Պլասիդո Դոմինգոն և հանրաճանաչ ալտահար Յուրի Բաշմետը սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը, ելույթ կունենան Երևանի Հանրապետության հրապարակում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Համաշխարհային աստղերի համերգը տեղի կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, որն այս տարի նշում է իր 85-ամյակը:
2010-11թթ. պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը 35 համերգ է տվել Երևանում, ինչպես նաև ելույթներ է ունեցել Գերմանիայում և Սլովակիայում:
Արդեն երկրորդ տարին է ընկերության հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: