16 մարտի 2011 - 16:33 AMT
Արթուր Բաղդասարյան. Հայաստանում կվերանա կաշառքով կամ ծանոթ-բարեկամով բանակից ազատվելու արատավոր գործելակերպը

2010 թվականի աշնանային զորակոչի նախապատրաստման եւ անցկացման դիտարկման արդյունքները մարտի 16-ին քննարկվել են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավիրած խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել է նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Դիտարկումն, ըստ ԱԱԽ գործունեության 2011 թվականի տարեկան ծրագրի, իրականացրել է անվտանգության խորհրդի աշխատակազմի եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբը:

Արթուր Բաղդասարյանը նշել է, որ արդեն բարի ավանդույթ է դարձել Հայաստանում զորակոչի նախապատրաստման եւ անցկացման հետ կապված խնդիրներն Ազգային անվտանգության խորհրդում քննարկելը: Հանրապետության նախագահի կարգադրությամբ անվտանգության խորհրդում քննարկված հարցերը ձեւակերպվել են որպես հանձնարարականներ:

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պետք է խստացնել հսկողությունը բժշկական հանձնաժողովների գործունեության նկատմամաբ` վերացնելու կաշառքով կամ ծանոթ-բարեկամով բանակից ազատվելու արատավոր գործելակերպը, քննարկել զորակոչիկների բժշկական փորձաքննություն անցկացնելու մասնագիտական համալիր կենտրոնի ստեղծման հարցը, այս աշխատանքներում ներգրավել մարզային պոլիկլինիկաները եւ բուժծառայությունները: Մեր իրավապահ մարմինները եւս պետք է խստացնեն հսկողությունը զորակոչից խուսափող քաղաքացիների նկատմամաբ: Նաեւ` անհրաժեշտ է բարձրացնել հանրային իրազեկման մակարդակը»,-ասել է Արթուր Բաղդասարյանը:

Սեյրան Օհանյանը փաստել է, որ զինված ուժերի համալրման ռազմավարության մեջ պրոֆեսիոնալ տարրի ընդլայնման հետ մեկտեղ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացումը մնում է կարեւորագույն ուղղություններից մեկը.