2 ապրիլի 2001 - 18:53 AMT
ԱՐԿԱՆԶԱՍԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀՌՉԱԿԱԳՐՈՎ` ԱՊՐԻԼԻ 24-Ը ՈՐՊԵՍ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ» ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
04.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Արկանզասի նահանգապետը հանդես է եկել Հռչակագրով` 2001թ. ապրիլի 24-ը որպես «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» ճանաչելու մասին:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հաղորդել են Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբում, Հռչակագրում ասվում է, որ «իր տանջանքների դիմաց հայ ժողովուրդը փոխհատուցում չի ստացել, իսկ ներկայիս թուրքական կառավարությունը ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը»:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում ամերիկյան Քալիֆորնիա եւ Մերիլենդ նահանգների սենատները ընդունել են ապրիլի 24-ը որպես «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» ճանաչող բանաձեւերը: