18 մարտի 2011 - 10:47 AMT
ԼՂՀ երիտասարությունը պահանջում է ԵԱՀԿ-ից ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը

Հայաստանի արտգործնախարարության շենքի դիմաց ընթանում է խաղաղ ցույց: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը դեպքի վայրից, մասնակիցները տեղադրել են ցուցապաստառներ «Արցախի երիտասարդությունը ոչ է ասում ԼՂՀ միջանկյալ կարգավիճակին», «Արցախի երիտասարդությունը ոչ է ասում Մադրիդյան սկզբունքներին», «Արցախի երիտասարդությունը կոչ է անում ԵԱՀԿ-ին ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը» գրություններով: Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ շենքում սկսվելու է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնարար Աուդրոնյուս Աժուբալիսի մամլո ասուլիսը: