19 մարտի 2011 - 18:17 AMT
Թուրք լրագրողներն Անկարայի փողոցներ են դուրս եկել` պահանջելով ազատ արձակել իրենց գործընկերներին

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում 2 հազար մարդ մասնակցել է բողոքի երթի` պահանջելով ազատ արձակել լրագրողներին, որոնց մեղադրում են պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ:

Երթի մասնակիցները պահանջել են փոխել ԶԼՄ-ների մասին օրենքը, որի հիման վրա հեղինակներին կարելի է դատի տալ նրանց հոդվածների բովանդակության համար:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերքում է, որ օգտագործում է դատարանն իր քաղաքական ընդդիմադիրների դեմ պայքարում, հաղորդում է «Ազատություն» ռադիոն: