ԱՄՆ Սենատում հաջորդ շաբաթ լսումներ են տեղի ունենալու երկրում բնակվող մահմեդականների քաղաքացիական իրավունքների պաշտպանության հարցի շուրջ: Սենատի սահմանադրության և մարդու իրավունքների ենթահանձնաժողովի կողմից կազմակերպված քննարկումը նախատեսված է մարտի 29-ին: Սենատում դեմոկրատական մեծամասնության առաջնորդի օգնական Դիկ Դուրբինը նշել է, որ անհանգստություն է առաջացնում հասարակության մեջ ամրապնդվող անհանդուրժողականությունը մահմեդականների նկատմամբ, ազգային ատելության հողի վրա տեղի ունեցող հանցագործությունների թվի աճը: Սենատորի խոսքերով, իրավիճակը զգալիորեն վատացել է անցյալ տարի, հաղորդում է «Էխո Կավկազա»-ն: