ՀՀ կրթության և գիտության նախարարության Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար: Վերապատրաստումները կիրականացվեն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010թ-ի օգոստոսի 26-ի N-1344-Ա/Ք հրամանով հաստատված հարցաշարի հիման վրա:
Դասընթացներին մասնակցել կարող են բարձրագույն կրթություն ունեցող եւ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային uտաժ ունեցող անձինք:
Դասընթացների տևողությունը 15 օր է: Ուսումնական ծրագիրը ավարտած, գրավոր (թեստային) և բանավոր ավարտական քննությունները հաջողությամբ հանձնած մասնակիցներին տրվում է վկայական, որն իրավունք է տալիս մասնակցելու հավաստագրման քննություններին: