Ռազմական գործողությունը Լիբիայում կարող է վերածվել 30-ամյա պատերազմի, գրում է բրիտանական The Daily Mail-ը՝ հաստատելով, որ այսօրվա դրությամբ դաշնակիցները հստակ ռազմավարություն չունեն: Իշխող պահպանողական կուսակցությունը ներկայացնող Մեծ Բրիտանիայի խորհրդարանականներն առաջինը հանդես եկան այն մտավախությամբ, որ Մեծ Բրիտանիան գործողության այլ մասնակիցների հետ մեկտեղ կարող է ներքաշվել «խճճաված մի իրավիճակի մեջ», որն առկա է Մերձավոր Արևելքի բարդ տարածաշրջանում:
Ըստ The Daily Telegraph-ի, Մեծ Բրիտանիան ամեն օր 3,2 մլն ֆունտ է ծախսում միայն Լիբայի թռիչքներից զերծ գոտու պարեկման համար: Զենքի կիրառումն ավելի թանկ կնստի: