23 մարտի 2011 - 16:27 AMT
Մայիսին Հայաստանում տեղի կունենա Անկախ ֆիլմերի համահայկական առաջին փառատոնը

Մայիսի 28-30-ը Հայաստանում առաջին անգամ տեղի է ունենալու Անկախ ֆիլմերի համահայկական առաջին փառատոնը, Երևանում մամլո ասուլիսում լրագրողներին հայտնել է Հայաստանի ոչ կոմերցիոն կինոյի կենտրոնի (CANC) տնօրեն Արտաշես Հովհաննիսյանը: Փառատոնի մասնակցության հայտերն ընդունվելու են մինչև մայիսի 15-ը, Հովհաննիսյանի խոսքերով, արդեն ստացվել է 14 հայտ:

Փառատոնում ֆիլմերը գնահատվելու են երեք կատեգորիաներում. հիմնական կատեգորիա (տևողությունը` 1-10 րոպե), մեկրոպեանոց ֆիլմեր և ուսանողական ֆիլմեր:

Ժյուրիի կազմի մեջ մտնելու են անվանի կինոռեժիսորներ և փաստագրագետներ: Լավագույն 5 ֆիլմերը օգոստոսի 20-28-ը Լյուքսեմբուրգում մասնակցելու են Համաշխարհային ոչ կոմերցիոն կինոյի միության (UNICA) կինոփառատոնին:

CANC-ը միավորում է Հայաստանի ոչ պրոֆեսիոնալ կինոարտադրողներին, բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ֆիլմեր նկարահանել, որոնք հանձնվելու են UNICA դատին:

Արտաշես Հովհաննիսյանը մասնագիտությամբ բժիշկ է, 1988-ին ստացել է UNICA ոսկե մեդալ: Այդ ժամանակ նա ներկայացրել է փաստագրական ֆիլմ Մայիսի 1-ը տոնելու մասին: