Երկու հայկական կարճամետրաժ ֆիլմեր ներկայացվել են Բեռլինի «West-Östliches» երկրորդ կինոփառատոնին, Երևանում մամլո ասուլիսում լրագրողներն հայտնել է Հայաստանի ոչ կոմերցիոն կինոյի կենտրոնի (CANC) տնօրեն Արտաշես Հովհաննիսյանը:
Փառատոնին մասնակցելու են Արտաշես Հովհաննիսյանի` 90-ականներին նկարահանված և 2010-ին վերամոնտաժված «Պապիկ» ֆիլմը և Մելինե Գրիգորյանի «Նրան, ով ինձ այնդպես էլ չճանաչեց» ֆիլմը` նկարահանված 2010-ին:
«West-Östliches FilmFestival»-ը կենտրոնացնում է իր ուշադրությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի կարճամետրաժ, անկախ կինոյի վրա: Այս տարի կինոփառատոնին ներկայացվել են նաև փաստագրական և անիմացիոն ֆիլմեր: Ֆիլմերը բաժանված են երեք անվանակարգի` սիրողական, կոմերցիոն նպատակներ չունեցող փոքր բյուջեով, ինչպես նաև ուսանողական ֆիլմեր:
Այս տարի փառատոնը տեղի է ունենալու Բեռլինում ապրիլի 1-3-ը: