Մարտի 23-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2 000 000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 368.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 368.25 դրամ:
Միաժամանակ, մարտի 23-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 368.78 դրամ` մարտի 22-ի համեմատ կրճատվելով 0.53 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 523.19 դրամ` կրճատվելով 2.15 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 13.05 դրամ` կրճատվելով 0.07 կետով, հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը: