ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագիրը (ՀԳՄԾ),
ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ
համատեղ կազմակերպում է բարձրագույն կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված համաժողով: Համաժողովը տեղի կունենա ապրիլի 6-ին: «Բարձրագույն ուսումնական հաստատություններում թափանցիկության ու արդարության ավելացում» թեմայով համաժողովի հիմնական նպատակն է իրազեկել լայնազանգված հայ հասարակությանը, թե ինչպես է կոռուպցիան ցածրացնում բարձրագույն ուսումնական հաստատությունների չափորոշիչները, փոխանակել ՈՒՀ-երում կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային լավագույն փորձն ու քաղված դասերը, որ հնարավոր է կիրառել Հայաստանի պայմաններում, խթանել թափանցիկության ու արդարության բարեփոխումների վերաբերյալ երկխոսությանը:
Համաժողովին ներկա կլինեն կրթության ոլորտի կոռուպցիայի դեմ պայքարի մասնագետներ Եվրասիայից, ինչպես նաև Հայաստանի ուսումնական հաստատությունների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Համաժողովին ակնկալվում է ՀՀ վարչապետի գրասենյակի, Գլխավոր դատախազության, կրթության և գիտության, առողջապահության, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների, Քաղաքացիական ծառայության խորհրդի, Ազգային ժողովի, Հասարակական խորհդի, բարձրագույն ուսումնական հաստատությունների, միջազգային և տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ԶԼՄ-ների ավելի քան 150 ներկայացուցիչների մասնակցություն, որոնք հնարավորություն կունենան լսելու համաժողովի բանախոսներին, քննարկելու արծարծվող խնդիրները, ասվում է ՀԳՄԾ հաղորդագրության մեջ: