Մարտի 25-ին Երևանի Գաֆեսճյան Արվեստի կենտրոնում «Կասկադի երաժշտություն» համերգաշարի շրջանակներում կկայանա Հայաստանի Պետական ջազ նվագախմբի համերգը: Համերգի հատուկ հյուրերն են ջազմեն Լևոն Մալխասյանն (Մալխաս) ու երգչուհի Էմմին: Համերգը կսկսվի հայ ջազմեն Ստեփան Շաքարյանի ելույթով: Համերգի սկիզբը 19:30-ին է, տոմսերի արժեքը` 4000 դրամ:
«Կասկադի երաժշտություն» համերգաշարի շրջանակներում մարտի 26-ին ծրագրված է հեղինակային երգի երեկո` Վահան Արծրունու, Դավիթ Ամալյանի, Արմեն Ադամյանի, Կարեն Մամիկոնյանի և Արթուր Ավետիսյանի մասնակցությամբ: