23 մարտի 2011 - 21:34 AMT
Մայիսի 2-ից 18-ը հայ և թուրք 16 լրագրողներ գործնական շրջագայության կմեկնեն Թուրքիա և Հայաստան

Մայիսի 2-ից 18-ը հայ և թուրք 16 լրագրողներ գործնական շրջագայության կմեկնեն Թուրքիա և Հայաստան: Միջոցառումն իրականացվում է Երևանի մամուլի ակումբի կողմից` Ինտերնյուս Նեթուորքի տրամադրած դրամաշնորհի օգնությամբ իրականացվող «Հայաստան-Թուրքիա երկխոսության զարգացում» ծրագրի շրջանակներում:

Լրագրողներն ավտոբուսով անցնելու են Ադանայից մինչև Մեղրի ընկած բազմաթիվ բնակավայրերով և ընթացքում համատեղ պատրաստելու են տեսանյութեր, հարցազրույցներ, վերլուծականներ, որոնք հրապարակվելու են հայկական և թուրքակական լրատվամիջոցներում: Երևանի մամուլի ակումբը հայտարարում է հիշյալ ծրագրի մասնակիցների ընտրության մրցույթ, հաղորդում է ակումբի մամլո ծառայությունը: