24 մարտի 2001 - 14:33 AMT
ՔԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՍԵՆԱՏԸ ՄԻԱՁԱՅՆ ՃԱՆԱՉԵԼ Է ԱՊՐԻԼԻ 24-Ը ՈՐՊԵՍ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ»
24.03.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հինգշաբթի օրը Քալիֆորնիա նահանգի Սենատը միաձայն որոշել է համարել ապրիլի 24-ը «Հայոց ցեղապսանության Հիշատակի օր»:
Բանաձեւում Քալիֆորնիայի Սենատը դիմում է նաեւ ԱՄՆ-ի Կոնգրեսին` կոչ անելով նրան արտահայտել իր վերաբերմունքը Օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանության վերաբերյալ:--0--