24 մարտի 2001 - 14:32 AMT
22 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԳԱԼԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԱՑԱՆՑԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԴԵՄ
24.03.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Նախաձեռնող խումբ սետղծած 22 կուսակցություն եւ հասարակական կազմակերպություն շարունակում են երկրի կառավարությունից պահանջել չեղյալ համարել Հայաստանի բաշխիչ էներգացանցերի սեփականաշնորհման մրցույթը:
Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում ասել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա նշել է, որ էներգացանցերի սեփականաշնորհումը սպառնում է Հայաստանի ազգային անվտանգությանը եւ կարող է ներքաղաքական եւ տնտեսական ապակայունացման հանգեցնել:
Մամլո ասուլիսում նաեւ հայտարարվել է, որ մինչեւ մարտի 29-ը (ցանցերի սեփականաշնորհման մրցույթի հաղթողների պաշտոնական հայտարարման օրը) նախաձեռնող խումբը մտադիր է Երեւանում բողոքի զանգվածային հանրահավաքներ անցկացնել:
Արամ Սարգսյանը նաեւ հայտարարել է, որ նախաձեռնող խումբը հանդիպման խնդրանքով դիմել էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանին: «Վարչապետի հանձնարարությամբ մեզ ընդունեց կառավարության աշխատակազմի ղեկավարը, սակայն հանդիպումը էական արդյունքներ չունեցավ»,- ասել է Արամ Սարգսյանը: --0--