25 մարտի 2011 - 15:49 AMT
Բաղիշ. Թուրքիան համաշխարհային խաղացող է և կրկին կհաստատի դա՝ պայքարելով Լիբիայում խաղաղության համար

Թուրքիայի պետնախարար, Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գծով գլխավոր բանակցող Էգեմեն Բաղիշը մասնակցել է ԱԶԿ կազմակերպած խորհրդաժողովին: Խորհրդաժողովում Բաղիշը հայտարարել է, թե Թուրքիան մարդասիրական օգնություն կտրամադրի Լիբիային:

«Այնտեղ սննդի, ջրի, դեղորայքի պահանջ կա: Նրանք մեր եղբայրներն են: «Մենք չենք թողնի մեր եղբայրներին «եվրոպացի Քադաֆիների ողորմածությանը», որոնք հարձակվում են, չսպասելով միջազգային կառույցների որոշման»,-ասել է նա, գրում է թուրքական Aksam-ը: