27 մարտի 2011 - 15:55 AMT
Ռուսների հետ պատասխան խաղում հայկական թիմը կփորձի շատ գրոհել, հայտարարել է Հայաստանի հավաքականի ավագը

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ռուսաստան-Հայաստան հանդիպման գոլազուրկ ոչ ոքիից հետո Հայաստանի հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ խաղը լավն էր, քանի որ դա առաջին պաշտոնական հանդիպումն էր այս սեզոնում, և ֆուտբոլիստներրը մինչև վերջ ֆիզիկապես պատրաստված չէին: «Ռուսների հետ պատասխան խաղում կփորձենք շատ գրոհել: Այս խաղում մեզ մոտ չհաջողվեց շատ ճնշում գործադրել, որքան ցանկանում էինք, բայց հուսով եմ` Սանկտ Պետեբուրգում ամեն ինչ այլ կերպ կլինի»,- ասել է Հովսեփյանը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ռոբերտ Արզումանյանի կարծիքով ոչ ոքին տրամաբանական է, քանի որ ռուսները գոլ խփելու մեծ շանսեր ունեին: «Կարելի է առանձնացնել առաջին խաղակեսի առաջին 15-20 րոպեն և երկրորդ խաղակեսի սկիզբը: Մնացած ժամանակ մեր խաղի հեը ինչ-որ բան այնպես չէր: Բայց հետագայում կփորձենք ուղղել մեր սխալները»,- խոստացել է Արզումանյանը:

Ռուսների հետ պատասխան խաղում հայկական թիմը կփորձի շատ գրոհել, հայտարարել է Հայաստանի հավաքականի ավագը