27 մարտի 2011 - 16:21 AMT
Ռոման Շիրոկով. Սեփական հարկի տակ մենք կհաղթենք Հայաստանին

Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականը հաղթանակ է տանելու Հայաստանի հավաքականի նկատմամբ սեփական հարկի տակ, ասել է ռուսական հավաքականի կիսապաշտպան Ռոման Շիրոկովը:

«Մենք պետք է հաղթեինք Հայաստանին նույնիսկ Երևանում: Դա գործող թիմ է, բայց մենք պետք է հաղթեինք նրան: Հիմա ոչ մի արդարացում չի կարող լինել: Բայց տանը մենք 100 տոկոսով կհաղթենք Հայաստանին»,- Շիրոկովի խոսքերը հաղորդում է rian.ru-ն:

Գնահատելով հայկական հավաքականի ուժը` նա հայտարարել է, որ B խմբում «ավելի ուժեղ թիմեր կան»:

«Սլովակները և իռլանդացիներն ավելի ուժեղ են, քան Հայաստանի հավաքականը: Դեռ չգիտեմ, թե հայերն ինչպես հանդես կգան արտագնա խաղում»,- ասել է Շիրոկովը: