27 մարտի 2011 - 17:28 AMT
«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում ճառագայթումը նորման գերազանցում է 10 միլիոն անգամ

Ճապոնիայի կառավարությունն արդեն ցուցումներ է տվել TEPCO ընկերությանը` «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի օպերատորին, պարզել միջուկային օբյեկտում ճառագայթման մակարդակի կտրուկ բարձրացման պատճառները, հաղորդում է Կիոդո գործակալությունը` մեջբերելով կառավարության գլխավոր քարտուղար Յուկիո Էդանոյին:

Մարտի 27-ին ճապոնացի միջուկաբանները հայտարարել են, որ ջրում ռադիոակտիվ յոդ-131-ի մակարդակն ԱԷԿ-ի երկրորդ ռեակտորում նորմայից ավել է 10 մլն անգամ: ԱԷԿ-ի անձնակազմը տարհանվել է, հաղորդում է ՌԻՈ Նովոստին: -ԼՀ-