27 մարտի 2011 - 17:43 AMT
Անդրեյ Արշավին. Հայաստանի հավաքականի նկատմամբ հաղթանակի համար մեզ չբավականացրեցին վառ գրոհները և սառնարյուն հարվածը

«Մեր թիմը դաշտ դուրս եկավ հաղթելու մեծ ցանկությամբ: Մենք պետք է հաղթեինք, բայց չստացվեց: Մենք չկարողացանք գոլ խփել, բայց թույլ չտվեցինք հայերին վտանգավոր դրություն ստեղծել մեր դարպասների մոտ, բացառությամբ մեկ պահի»,- Հայաստանի հետ խաղը մեկնաբանել է Ռուսաստանի հավաքականի ավագ Անդրեյ Արշավինը:

Արշավինի խոսքերով, հաղթանակի համար նրանց չբավականացրեցին վառ գրոհները և վերջին, որոշիչ փոխանցումը կամ դիպուկ, սառնարյուն հարվածը: Ֆուտբոլիստը նշել է, որ եթե Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները հետագա խաղերում հանդես գան նույն ցանկությամբ և տրամադրվածությամբ, ապա կպահպանեն B խմբում հաղթելու շանսերը: «Հուսով եմ և հավատում եմ, որ մենք զբաղեցնելու ենք առաջին տեղը: Իսկ եթե Հայաստանը զբաղեցնի երկրորդ տեղը, ես դեմ չեմ լինի: Նրանց հյուրընկալ երկպագուներն արժանի են դրան»,- ասել է Արշավինը: