27 մարտի 2011 - 17:46 AMT
Ճապոնիա. Երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհվածների թիվը հասել է 27.000-ի

Ողբերգական թվերը շարունակում են աճել: Վերջին տվյալների համաձայն, Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի հետևանքով մահացել է և անհայտ կորել 27 հազար մարդ: Հայտնաբերվել է 10 418 մարդու մարմին, 17 072 մարդ համարվում է անհայտ կորած:

Աղետից առավել շատ տուժած Միյագի վարչական շրջանում զոհերի թիվը հասել է 6333-ի: Հարևան Իվատե և Ֆուկուսիմա վարչական շրջաններում` 3092-ի և 904-ի, հաղորդում է ՌԲԿ-ն: