29 մարտի 2011 - 18:16 AMT
Շվեյցարիայի նախագահը կայցելի Գյումրիի «ԿԱԶԱ» շվեյցարական հումանիտար հիմնադրամ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով մարտի 31-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Կալմի-Ռեյը: Ինչպես հաղորդում է ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունը, այցի շրջանակներում Շվեյցարիայի նախագահը հանդիպումներ կունենա Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ, կայցելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպում կունենա Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, կայցելի Գանձարան և Մայր տաճար:

Նախագահ Միշելին Կալմի-Ռեյը կմասնակցի նաև Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան բացման արարողությանը:

Պաշտոնական այցի երկրորդ օրը` ապրիլի 1-ին, Շվեյցարիայի նախագահը կմեկնի Գյումրի, որտեղ կայցելի «ԿԱԶԱ» շվեյցարական հումանիտար հիմնադրամ: