2009 թվականի համեմատ Արցախում բջջային և ինտերնետ-կապից օգտվողների թիվն աճել է 55%-ով: Այդ մասին այսօր մամլո ասուլիսում հայտնել է Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը: Նրա խոսքով, 2010 թվականին կապի ծառայություններից եկամուտի ընդհանուր ծավալը կազմել է 7.1 մլն դրամ, ինչը 2009-ի ցուցանիշի համեմատ 12.3%-ով ավել է:
Ինչպես նշել է Մանուշ Մինասյանը, ստացիոնար սարքերի թիվն անցյալ տարվա համեմատ նվազել է 748-ով, սակայն 10 500-ով ավելացել է բջջային կապից օգտվողների թիվը` կազմելով 51 557: Մոտ 50%-ով աճել է Ինտերնետից օգտվողների թիվը` 2010 թվականի վերջին կազմելով 8743 մարդ: