30 մարտի 2011 - 15:57 AMT
Աշոտյանը գոհ է, վոր Վրաստանի դպրոցներում կվերականգնվի հայոց լեզի դասաժամերի նախկին ծավալը

«Թբիլիսի կատարած այցի ժամանակ իմ վրաց գործընկեր Դմիտրի Շաշկինի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել նոր ուսումնական տարվանից հայոց լեզվի դասաժամերը Վրաստանի հայկական դպրոցներում վերականգնել նախկին ծավալով»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ըստ նրա, եթե 2010թ. հայոց լեզվի դասաժամերի քանակը շաբաթական 5 ժամ էր, ապա այսուհետ կվերականգնվի դասաժամերի նախկին ծավալը՝ 7-8 ժամ: «Ես դա համարում եմ մեծ նվաճում և շնորհակալ եմ իմ վրաց գործընկերոջը այս հարցին արագ արձագանքելու համար»,-ասել է Աշոտյանը: Բացի այդ, Աշոտյանը հայտնել է նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ հայկական դասագրքերը հրատարակվելուց առաջ կուղարկվեն հայ մասնագետներին՝ խմբագրման ու թարգմանության անճշտությունների շտկման համար: