30 մարտի 2011 - 17:20 AMT
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է հացադուլը դադարեցնելու մասին

Մարտի 30-ին «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել է համաքաղաքացիներին և հայտարարել, որ դադարեցնում է «Ծոմ ազատության»-ը: Այսօր լրանում էր հացադուլի 15-րդ օրը:

Մարտի 15-ից «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն անժամկետ հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում: Կուսակցության բաց համաժողովում Հովհաննիսյանը պահանջեց ՀՀ նախագահից հրաժարական տալ և ապահովել արդար ու անկախ ընտրությունների անցկացումը: Հովհաննիսյանն իր ակցիան անվանել է «Ծոմ ազատության»: